News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ԵՄ անդամների հետ միասին բաց չեն թողնում ԱՊՀ երկրների վրա ճնշումը մեծացնելու փորձերը: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ անվտանգության խորհդրի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը:

«Դա տեսնում ենք Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակով, որտեղ պահպանվում է ոչ կայուն քաղաքական եւ սոցիալական իրավիճակը, արդյունաբերության փլուզումը, բնակչության կյանքի մակարդակի անկումը, զինված կոնֆլիկտը»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության նոր խմբագրման մեջ նշվում է աշխարհաքաղաքական անկայունությունը, միջպետական հակասությունները , աշխարհում կոնֆլիկտների աճը, ինչպես նաեւ ուշադրություն է հատկացվում ՌԴ պետական սահմանների մոտ լարվածության աճին:

Նոր խմբագրումը հրապարակվել է հուլիսի սկզբին: Այն ստորագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախորդ խմբագրումը գործել է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ