News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, թե Վլադիմիր Պուտինը երկրի ղեկավար է, որն ունի միայն նավթ եւ միջուկային զենք, սխալ են ըստ էության: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով իրավիճակը:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բայդենի օգնականները, հավանաբար, տեղյակ չեն Ռուսաստանի եւ նրա տնտեսության մասին փորձագիտական փաստաթղթերից, այլապես ԱՄՆ նախագահը կիմանար, որ Ռուսաստանն ունի ոչ միայն նավթ եւ միջուկային բարձրտեխնոլոգիական ոլորտ, այլ նաեւ միջուկային էներգետիկա եւ հզոր գյուղատնտեսություն:

Իր խոսքերը հաստատելու համար նա մեջբերել է մի քանի թիվ. այսպես, 2010 թվականին ՌԴ բյուջեում նավթագազային եկամուտները կազմել են 46 տոկոս, 2020-ին՝ 28 տոկոս:

«Իհարկե, մենք կնախընտրեինք, որպեսզի այդ ամենը զեկուցվեր ԱՄՆ նախագահին»,-հավելել է Պեսկովը ՝ հույս հայտնելով, որ ապագայում Բայդենին կներկայացվելի փորձագիտական տեղեկություն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ