News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից համատեղ իրականացվող` 2021թ.  բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է: Թեև աշխատանքի ծավալները մեծ են, սակայն արդյունքի հասնելու ձգտումը նպաստում է համակարգված գործելուն: Հայաստանի բոլոր մարզերում շինարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում կամավորների ակտիվ ներգրավվածություն առայժմ չկա: Հիմնականում աշխատում են ընտանիքները, քանի որ համավարակը թելադրում է զգուշավորության իր պայմանները: Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը, սակայն, էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակվող Ներսիսյանները, իրենց՝ նոր կառուցվող տանն ընդունել են գործընկերներին: Տարիներ առաջ, ընտանիքը ստիպված է եղել վաճառել իր բնակարանը՝ թոռնիկի և հարսի կյանքը փրկելու համար: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է ավարտվել: Նոր սկզբի հույսով, ընտանիքը հող է գնել, վագոն-տնակ տեղադրել և սկսել է տան շինարարությունը: Շուտով, սակայն, ֆինանսական միջոցները սպառվել են: Իսկ սկսված պատերազմն էլ ամբողջովին փոխել է ծրագրերը. երկու երեխաների հայր Գրիշան մեկնել է ռամաճակատ, որտեղ վիրավորվել է ու վերադարձել գլխի և ողնաշարի հատվածներում ստացած վնասվածքներով:

«Երեք որդիների հայր եմ: Երկու տղաներս դրսում են:  Բոլորի համար դժվար ժամանակներ են, սակայն մենք պատրաստ ենք տանել ամեն ինչ, միայն թե խաղաղություն և առողջությու լինի: Նորից տուն կկառուցենք, նորից կստեղծենք: Հուսահատվելը մեզ համար չէ»,- ասել է ընտանիք հայրը՝  Վահանը:

Ներսիսյանները շինարարական աշխատանքներին են լծվել ամբողջ եռանդով: Ընտանիքի մայրը՝ Փառանձեմը, պատմում է, թե ինչպես էր օգնում ամուսնուն՝ հատակների հարթեցնող շերտն անելիս, ինչից ձեռքերը կոպտացել են, սակայն ինքը դրա համար միայն ուրախ է: Հարազատները հավաքվել են, և յուրաքանչյուրը փորձում է օգնել մի բանով:

«Տարիներ շարունակ, այս ծրագրի թիրախում եղել է սոցիալապես անապահով խումբը: Այս տարի, հանգամանքները փոխել են մեր մոտեցումը. ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև պատերազմի հետևանքով անօթևան մնացած ընտանիքները: Նրանց մեջ կան այնպիսիք, որոնք ստիպված են զրոյից սկսել արդեն երրորդ անգամ: Պիտի խոստովանեմ՝ այդ մարդկանց լավատեսություն փոխանցելը երբեմն բարդ է լինում հոգեբանորեն: Երբեմն էլ հանդիպում ենք ընտանքիների, որոնք իրենց կամքով ցույց են տալիս, թե ինպես կարելի է հաղթահարել դժվարությունները: Նրանք դրսևորում են աշխատելու, պայքարելու և անպայման հաջողելու վճռականություն: Այդպիսին պետք է լինենք մենք՝ բոլորս` չկոտրվենք, համախմբվենք և ամենօրյա աշխատանքով, ստեղծելով ու կառուցելով շենացնենք մեր երկիրը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շինարարական աշխատանքները շարունակվում են բոլոր մարզերում: Մի տեղ արագ, մյուս տեղերում՝ համեմատաբար դանդաղ, սակայն` կայուն առաջընթացով: Միշտ հաճելի է տեսնել ընտանիքների ոգևորությունը՝ երբ տուն են կառուցում: Դա նաև շրջապատին է ուժ տալիս: Ծանր փորձություններ են բաժին ընկել այս ընտանիքին, սակայն, տեսնում ենք, որ նրանց կամքը անկոտրում է», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել  225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայքն այսուհետ ունի նոր դիզայն
Կայքում կարելի է ծանոթանալ ընկերության հատուկ առաջարկներին, մատուցվող ծառայությունների ողջ կազմին, նորություններին...
Team Telecom Armenia–ն՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գործընկեր (ֆոտո)
Թիմայնությունը նաև մեր ընկերության կորպորատիվ մշակույթի հիմնարար սկզբունքն է...
Հ2-ը շարունակում է պնդել, որ մրցույթի արդյունքները պետք է չեղարկվեն
Սուլթանյանը դժգոհություն հայտնեց, որ քվեարկությունն անցել է օրենքի խախտմամբ...
Beeline-ի TeamTV-ի եթերը կհամալրվի առաջին հայկական սպորտային ալիքներով
Beeline-ի բաժանորդները TeamTV-ի հավելվածում կարող են հետևել ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի և մի շարք այլ մարզաձևերին...
Օգոստոսի 11-ից IPTV-ների ցանցերով եթերում կլինեն հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները
Նմանը չունեցող սպորտային կոնտենտով, սիրված մարզաձեւերի լավագույն մրցաշարերի հեռարձակման բացառիկ իրավունքով «VivaroTV» OTT հարթակը…
Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը «Buissup» կոնֆերանսի մասնակիցներին (ֆոտո)
Շուրջ 16 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը գործում է հայաստանյան շուկայում...
Ամենաշատ