News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի կառավարությունից։

Կոճողոտ, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր և Վաղուհաս համայնքներում պետական նախարարը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, քննարկել համայնքների և, առհասարակ, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներն ու կառավարության ծրագրերը, պատասխանել ներկաների հարցերին: Բնակիչների հարցերը հիմնականում վերաբերում էին ջրամատակարարմանը, բնակարանային շինարարությանը, պետական աջակցության ծրագրերի առանձին դրույթների:

«Տեղերում անմիջական շփումները բնակիչների հետ ճշգրիտ տեղեկատվություն են ապահովում և ուղղակիորեն ազդում կառավարության աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա, որի միակ հասցեատերը այդ նույն բնակիչն է, նրա ֆիզիկապես, հոգեպես անվտանգ ու սոցիալապես ապահով ապագան: Հանրապետության իշխանությունները քաղաքացիներից ակնկալում են նախաձեռնողականություն ու սրտացավություն պետական ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացներում՝ նպատակ ունենալով արդյունավետ ու ներառական կերպով լուծել հանրային ու անհատական հիմնախնդիրները»,- նշել է պետնախարարը:

Արտակ Բեգլարյանն աշխատանքային այցի շրջանակներում Վերին Հոռաթաղում մասնակցել է «Արմաթ» լաբորատորիայի բացմանը, ինչը 5-րդն է ընթացիկ տարում: Նա կարևորել է «Արմաթ» լաբորատորիաների ցանցի ընդլայնումը՝ շեշտադրելով կառավարության պատրաստակամությունը նպաստելու նմանօրինակ կրթական ծրագրերի կյանքի կոչմանը: Պետական նախարարը այցելել է նաև Գետավանի տեղամասային հիվանդանոց, հանդիպել բուժանձնակազմի հետ, ծանոթացել շենքային պայմաններին, լսել հիվանդանոցի հետագա գործունեությանն ու առկա պայմանների բարելավմանն առնչվող առաջարկները:

Պետնախարարն ընդգծել է, որ մշակվում են ծրագրեր տեղամասային հիվանդանոցների կարողությունները և քաղաքացիների բուժսպասարկման մատչելիության մակարդակը նշանակալիորեն բարելավելու ուղղությամբ: Ա. Բեգլարյանի հաջորդ կանգառը Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում էր, որտեղ լայն թափով բնակարանաշինական ու ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվում: Պետական նախարարի հագեցած աշխատանքային օրվա ավարտը Վաղուհասում էր: Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել ու գիշերել է Խաչատրյանների բազմազավակ ընտանիքում, որտեղ և անմիջական մթնոլորտում նա հաղորդակից է դարձել գյուղի և գյուղացու առօրյային ու հիմնախնդիրներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ