News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կոչ է արել Թունիսի իշխանությաններին հնարավորինս արագ ձեւավորել նոր կառավարություն, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Թունիսի նախագահ Քայս Սայեդի հետ հեռախոսազրույցի ընթացքում Սալիվանն ԱՄՆ վարչակազմի վճռական աջակցությունն է հայտնել Թունիսի ժողովրդին եւ ժողովրդավարությանը: Նա ընդգծել է սուր անհրաժեշտությունը, որ Թունիսը կարճ ժամկետում պետք է բռնի ժողովրդավարության ուղին:

Խորհրդական Սալիվանը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է նոր կառավարության օպերատիվ ձեւավորում վարչապետ գլխավորությամբ, որն ունակ կլինի ապահովել Թունիսի տնտեսության կայունությունն ու COVID-19 համավարակի դեմ պայքարի պատշաճ մակարդակը, ինչպես նաեւ ընտրված խորհրդարանի՝ ճիշտ ժամանակին վերադարձը դեպի իրենց պարտավորությունները: Միացյալ Նահանգները եւ Թունիսի ժողովրդի մյուս ընկերները պատրաստ են կրկնապատկել ջանքերը Թունիսին դեպի անվտանգ, բարգավաճող եւ ժողովրդավար ապագան շարժվելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ