News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տարբեր հաստատություններ, կազմակերպություններ եւ խոշոր միջոցառումներ անցելելու մուտքի համար սանիտարական անցագրեր սահմանելու դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել Հռոմի կենտրոնում: Հավաքվել է մի քանի հարյուր մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:

Այդ միջոցի դեմ բողոքող ցուցարարներն անցկացրել են արդեն առնվազն երեք ցույց հուլիսի 22-ին սանիտարական անցագրերը սահմանելու մասին հայտարարության պահից ի վեր:

Ցուցարարները պահանջում են ընտրության ազատություն եւ այդ գաղափարի հեղինակների նկատմամբ հետապնդում՝ մեղադրելով կառավարությանն այդպիսի միջոցները պարտադրելու մեջ:

Մասնակիցները քայլել են Իտալիայի մայրաքաղաքի փողոցներով «Տգիտությունն ամենավտանգավոր վիրուսն է», «Ազատ ենք գիտակցաբար ընտրելու» եւ «Ոչ դիկտատուրային» կարգախոսերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ