News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Այո, մեզ չհաջողվեց լիովին իրականացնել իշխանափոխությունը, բայց չի կարելի թերագնահատել այն, որ մեզ հաջողվեց խզել քաղաքական մոնոպոլիան եւ ստանալ իր թվով ոգեւորող ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություն։ Այս մասին ՀՀ նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում խորհրդարանի երեք փոխնախագահներից մեկի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ օգոստոսի 4-ին հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա հերթական անգամ շնորհակալություն հայտնեց կողմնակիցներին, ընտրողներին՝ նշելով, որ իրենց քաղաքական նպատակները եւ օրակարգը սպառված չեն։ «Մենք մեծ պարտք ունենք քաղաքական պատասխանատվության առումով 270 հազար ընտրողների առջեւ, ովքեր քվեարկել են «Հայաստան» դաշինքի օգտին։ Իրականում մեր պատասխանատվությունն ավելի նշանակալի է։ Մենք պարտք ունենք Հայրենիքի առջեւ, մեր անգին զոհերի առջեւ, որոնց առջեւ խոնարհվում ենք, 400 հազար քաղաքացիների առջեւ, որոնց հիասթափությունը թույլ չտվեց նրանց գնալ ընտրատեղամասեր»,- ասաց Օհանյանը։

Նա ավելացրեց, որ  հենց այդ պատասխանատվությունն է պահանջում եւ ստիպում չդադարեցնել պայքարը, օգտագործել բոլոր խորհրդարանական եւ ոչխորհրդարանական գործիքները նպատակների եւ քաղաքական ծրագրերի իրականացման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ