Microsoft-ը չի լուծել տպիչի միջոցով Windows-ը կոտրելու խնդիրները՝ չնայած պաշտպանական թարմացում է թողարկել: Այս մասին հայտնում է BleepingComputer հրատարակությունը:
Անվտանգության հարցերով մասնագետ Բենջամին Դելփին պատմել է տպիչի միջոցով համակարգչի կոտրման նոր մեթոդի մասին: Նա կրկին կարողացել է PrintNightmare-ի խոցելիությունից օգտվելու ձեւ գտնել, որի միջոցով սովորական օգտվողը կարող է ստանալ ադմինիստրատորի արտոնություններ: Հայտնագործության մասին Դելփին խոսել է իր Twitter-ում:
Ինժեներն իր համար առավելագույն իրավունքներ է սահմանել հեռավար տպիչի կարգավորումների միջոցով: Նրա խոսքով՝ այս գործողությունը կարելի է մի քանի եղանակով իրականացնել: BleepingComputer-ի լրագրողները փորձել են կրկնել Դելփիի գործողությունները եւ հաջողության են հասել: Հստակեցվում է, որ կոտրելը կատարվել է Windows-ի նոր տարբերակի հիման վրա, որը նախկինում խոցելիությունը փակող միջոց էր ստացել։
Թերթի հետ զրույցում ինժեները ասել է, որ Microsoft-ից կպահանջի լուծել PrintNightmare-ի հետ կապված խնդիրը: CERT-ից մասնագետ Ուիլ Դորմանը հաստատել է խնդրի առկայությունը եւ խորհուրդ տվել օգտվողներին անջատել Print Spooler ծառայությունը եւ Windows-ի հեռավար տպիչի գործառույթը, քանի դեռ Microsoft-ը վերջնականապես չի վերացրել խոցելիությունը: