News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ մեծ սխալ է գործել, երբ շփվել է նախկին ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ, որին մեղադրում էին սեռական ոտնձգությունների եւ մարմնավաճառության մեջ անչափահաս աղջիկների ներգրավելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես նրա հետ մի քանի ընթրիք  եմ անցկացրել՝ այն հույսով, որ իր ունեցած կապերի միջոցով համաշխարհային առողջապահության համար միլիարդներ ստանալու մասին նրա խոսքերը ճիշտ կլինեն։ Դա ոչ մի բանի չհանգեցրեց, հարաբերությունները [Էփշթեյնի հետ] ավարտվեցին, բայց նրա հետ ժամանակ անցկացնելը հսկայական սխալ էր»,- ասել է Գեյթսը CNN հեռուստաալիքի հարցազրույցում։

Բացի այդ, նա ափսոսանք է հայտնել, որ անցյալում ոչ պատշաճ հարաբերություններ է թույլ տվել իր աշխատակցուհիներից մեկի հետ եւ ստեղծել անհարմար միջավայր աշխատավայրում։ «Հաստատ, մտածում եմ, որ ափսոսանք ունենում են բոլորը»,- պատասխանել է նա լրագրողի համապատասխան հարցին՝ ավելացնելով, որ «ներկա պահին իրեն անհրաժեշտ է առաջ շարժվել» եւ «դաս քաղել նրանից, ինչ տեղի է ունեցել»։

Բիլ Գեյթսը հույս ունի, որ ինքը եւ Մելինդան կկարողանան այսուհետ եւս համատեղ կառավարել իրենց բարեգործական հիմնադրամը։

«Այո, Մելինդան անհավանական ուժ ունի, որն ուղղում է այն բանին, որպեսզի բարելավի հիմնադրամը։ Մեզ միշտ դուր է եկել աշխատել միասին, օգնել կազմակերպության զարգացմանը, այնպես որ դա լավ լուծում կլինի հիմնադրամի համար»,- պատասխանել է նա լրագրողի համապատասխան հարցին։

Բիլ եւ Մելինդա Գեյթսերը այս շաբաթ ավարտեցին ամուսնալուծության գործընթացը։ Անցած ամիսներին տարբեր ենթադրություններ հայտնվեցին զույգի բաժանման մասին։ The Wall Street Journal թերթը տեղեկացրել է, որ Բիլ Գեյթսը ստիպված էր 2020թ. դուրս գալ Microsoft-ի տնօրենների խորհրդի կազմից աշխատակցուհիներից մեկի հետ անպատշաճ հարաբերությունների մեջ մեղադրանքի պատճառով։ Պարբերականի լրագրողներն ուղղակի չէին ասում, որ Գեյթսի այդ գործողությունները կարող էին նրա կնոջ դժգոհության պատճառ հանդիսանալ, բայց միանգամայն թափանցիկ ակնարկում էին այդ։ Իր հերթին՝ New York Times թերթը գրել էր, որ Մելինդա Գեյթսը դժգոհ է Էփշթեյնի հետ ամուսնու հարաբերություններից, որը 2019թ. մեղադրվեց անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ եւ ավելի ուշ մահացավ ամերիկյան բանտում։

2000 թվականից Գեյթսերը գլխավորում են բարեգործական հիմնադրամը, որը տնօրինում է մոտ 50 մլրդ դոլար։ Կազմակերպության աշխատանքի հիմնական ուղղություններից են պայքարը վտանգավոր հիվանդությունների դեմ զարգացող երկրներում, ծրագրեր ԱՄՆ առողջապահության եւ կրթության ոլորտներում։ Հիմնադրամի միջոցով հարյուրավոր միլիոններ են հատկացվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծմանը եւ բնակչության առավել խոցելի շերտերի աջակցությանը համավարակի պայմաններում։ Ամուսնալուծությունից հետո, որն ավարտվեց այս շաբաթ, նախկին ամուսինները պայմանավորվել են, որ Մելինդան երկու տարի հետո դուրս կգա հիմնադրամի ղեկավարությունից, եթե նրանք անհնար համարեն հետագա համատեղ աշխատանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ