News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ընդդիմության և իշխող քաղաքական ուժի տարբերությունները բացառիկ կոնցեպտուալ են, դրանք քաղաքական հայացքի տարբերություններ են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Սա հայրենադավության, հայրենազրկման քաղաքականություն է, և ինչպե՞ս կարելի կառուցողական դաշտում լինել այս քաղաքական ուժի հետ։ Ըստ էության՝ նրանք պարտության խորհրդանիշներն են։ Ես, գնալով համոզվում եմ, որ այդտեղ նաև դավադիր ծրագրեր են եղել, որոնք բացարձակապես չեն սպասարկել Հայաստանի շահերը։ Քաղաքական գնահատականից անդին մենք պետք է հետապնդենք նաև մեր հայրենիքի հետ կատարվածի իրավական գնահատականը»,- նշեց նա։

Անդրադառանալով իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի երեկվա ելույթին, որտեղ նա քննադատեց ՀՅԴ-ին, Լիլիթ Գալստյանն արձագանքեց․ «Դուք նկատի ունեք ա՞յն Մելքոնյանին, որը հազիվ էր կարդում այդ տեքստը՝ մատը վրան պահած, որ տեղերը չկորցնի և նույնիսկ տեքստը կարդալու դժվարություն ուներ։ Նա սոված զինվորի մասին խոսում է այն տարիներին, երբ ինքը թիկունքի պետք է եղել։ Չեմ ուզում ցածրակարգ բաների անդրադառնալ։ Ամեն մեկն իր քաղաքական վարքագծի և կենսագրության համար է պատասխանատու»։

Տպել
Ամենաշատ