News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իշխանության հետ հետկուլիսային պայմանավորվածություն չի եղել եւ չի լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը ընտրվել է երրորդ փորձից:

Նա ցավով նշեց, որ նորընտիր խորհրդարանն այդքան ժամանակ կորցրեց քննարկման վրա: «Սակայն կա սահմանադրական պահանջ, եւ ընտրությունը կատարվեց երրորդ փորձից»,-նշեց նա:

Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին եւ մամուլին՝ քաղաքացիներին համբերություն մաղթելով:

Պատասխանելով հարցին, թե արդյոք պայմանավորվածություն է եղել իշխանության հետ, Սաղաթելյանը նշեց, որ գործընթացը հանրային է եղել, եւ իշխանության հետ հետկուլիսային պայմանավորվածություն չի եղել եւ չի լինի:

«Կան բազմաթիվ հարցեր, այդ թվում կապված տարածքային ամբողջականության սպառնալիքի հետ: Երկար ժամանակ է՝ թշնամական զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում»,-նշեց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ իշխանության հետ բոլոր հարաբերությունները հանրային կլինեն: Պատասխանելով ընդդիմության տեսանկյունից երեք կարեւոր հանձնաժողովների մասին հարցին՝ Սաղաթելյանը նշեց ուղղությունները՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն եւ տնտեսություն: Նա նշեց, որ սոցիալական հարցերի հանձնաժողովը չի կարող լուծել արցախցիների հարցերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ