News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինական Xiaomi ընկերությունը 2021 թվականի հունիսին առաջին անգամ դարձել է սմարթֆոնների վաճառքի համաշխարհային առաջատարը, հայտնում է Counterpoint Research վերլուծական գործակալությունը:

Դրա տվյալներով՝ համաշխարհային շուկայում ընկերության վաճառքների մասնաբաժինը հունիսին կազմել է 17.1 տոկոս: Երկրորդ տեղը զբաղեցրել է հարավկորեական Samsung-ը՝ 15.7 տոկոս մասնաբաժնով, երրորդն ամերիկյան Apple ընկերությունն է՝ 14.3 տոկոսով:
Ընդ որում, Xiaomi սմարթֆոնների վաճառքները հունիսին մայիսի համեմատ աճել են 26 տոկոսով: Այս աճի տեմպը ընկերության համար ամենաբարձրն էր ամբողջ պատմության ընթացքում:

Counterpoint-ի հետազոտությունների գծով տնօրեն Տարուն Փաթաքը, մեկնաբանելով փոփոխությունները սմարթֆոնների համաշխարհային շուկայու, նշել է, որ «Huawei-ի անկումից ի վեր Xiaomi-ն հետեւողական եւ ագրեսիվ ջանքեր է գործադրել ձեւավորված բացը լրացնելու համար»:

Բացի այդ, փորձագետները Xiaomi-ի վաճառքների արագ աճը կապում են չինական շուկա Samsung սմարթֆոնների սահմանափակ մատակարարման հետ: Ընդ որում, Վիետնամում կորոնավիրուսային համավարակի նոր ալիքի պատճառով հունիսին Samsung-ի արտադրությունը դադարեցվել էր, ուստի Xiaomi-ն ամենից շատ օգուտ քաղեց իրավիճակից: Սակայն փորձագետները կանխատեսում են, որ համավարակից հետո Samsung-ը կվերադառնա առաջատար դիրքին սմարթֆոնների շուկայում:

Չինական արտադրողն իր ստեղծման օրվանից՝ 2011 թվականից, արտադրել է շուրջ 800 միլիոն սմարթֆոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ