News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 5 -ին Կիեւի իշխանությունների կողմից վերահսկվող Դոնեցկի շրջանի իրավապահ մարմինները հայտնել են օտարերկրացու ձերբակալության մասին, ով կազմակերպել էր երիտասարդ ուկրաինացի կանանց տեղափոխումը՝ նրանց ինտիմ ծառայություններ մատուցելու նպատակով, հայտնում է ukraina.ru-ն՝ վկայակոչելով դատախազությունը:

Պարզվել է, որ օտարերկրացին Հայաստանի 38-ամյա քաղաքացին է:

Նա հավաքել է 20-ից 30 տարեկան ուկրաինացի երիտասարդ կանանց ամբողջ երկրում: Նա Կիեւում ձերբակալվել է հենց Մարիուպոլի ուսանողների ուղեկցությամբ:

Նախաձեռնող հայն ուկրաինուհիներին մատակարարում էր Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ այդ ծառայությունները պետք է առատաձեռնորեն վճարվեին տեղացի հաճախորդների կողմից: Կավատն այս «բիզնեսում» չափազանց բարենպաստ պայմաններ էր խոստանում՝ ժամում 50 դոլար, հաճախորդների ազատ ընտրություն, ինչպես նաեւ՝ առանց ավելորդ խնդիրների ցանկացած պահի տուն վերադառնալու հնարավորություն:

Այժմ հայի գործով զբաղվում են ուկրաինացի իրավապահները, ովքեր միջնորդություն են ներկայացրել նրա ձերբակալման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ