News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանամետ Sabah թերթը հարցազրույց է հորինել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի թեկնածու, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի վարչապետ Արմին Լաշետի հետ:

Die Welt-ին տված հարցազրույցում Լաշետը հերքել է, որ երբեւէ հարցազրույց է տվել թուրքական Sabah թերթին: Վերջինս հուլիսի 27-ին, հարցազրույց է հրապարակել Լաշետի հետ՝ մեջբերելով գերմանացի քաղաքական գործչի խոսքերը, որն իբր ասել է. «Ես շատ եմ սիրում Թուրքիան», գրում է Ahval-ը:

Ավելին՝ Լաշետն, իբր, հայտարարել է, որ ցանկանում է «լուրջ գործընկերական համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ», եւ որ իր վարչակազմը «կիմանա, թե որքան կարեւոր է Թուրքիան տարածաշրջանում՝ Կովկասի, Մերձավոր Արեւելքի եւ Բալկանների համար»:

Հարցազրույցը հրապարակվել է Sabah-ի գերմանական տարբերակում, փոխանցում է Die Welt-ը: Սակայն Լաշետը Die Welt-ին ասել է, որ «ոչ հարցազրույց, ոչ խոսակցություն չի եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ