News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ Lufthansa ավիաընկերությունը մտնում է հայկական շուկա: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն, ամենահեղինակավոր եւ հուսալի ավիաընկերություններից մեկի հետ համագործակցությունը ՀՀ բնակիչների համար նոր հնարավորություններ կստեղծի, մասնավորապես, նրանք կարող են ճանապարհորդել 280 ուղղություններով աշխարհի 100 երկրներում:

Նրա խոսքով՝ այդ համագործակցության շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկ կգա Հայաստան: ԱՄՆ-ից եւ ԵՄ երկրներից զբոսաշրջիկների թիվը սկսած 2012 թվականին ամեն տարի աճում է:

Ավելին, այդ համագործակցությունը դրական կազդի երկրի տնտեսության վրա:

Իր հերթին, Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայում Lufthansa Group-ի վաճառքների գծով տնօրեն Փիթեր Փուլեմը նշեց, որ Lufthansa-ն այժմ օգտագործում է իր 700 ինքնաթիռներից 534-ը եւ ավիաթռիչքներ իրականացնում 275 ուղղություններով:

Փուլեմը նաեւ նշեց, որ ընկերությունը կենտրոնացած է 3 հիմնական ոլորտների վրա՝ ներդրումներ նոր տեխնոլոգիաներում եւ նոր ինքնաթիռների պատվեր, ենթակառուցվածքի լավացում եւ մթնոլորտում ածխաթթու գազի արտանետման կրճատում:         

Իր հերթին, Ուկրաինայում, Բելառուսում, Թուրքմենստանում եւ Հարավային Կովկասում Lufthansa Group-ի վաճառքի գծով մենեջեր Ռենե Կոյնչակը նշեց, որ Lufthansa Group-ից մի քանի ավիաընկերություն արդեն չվերթներ իրականացնում է Հայաստանում: Մասնավորապես, մի քանի օր առաջ հաղորդվեց, որ Eurowings ավիաընկերությունը ուղիղ չվերթներ կառաջարկի դեպի Հայաստան՝ իր ուղեւորների համար առաջին անգամ հնարավորություն ստեղծելով Քյոլնից/Բոնից մեկնել Հայաստանի մայրաքաղաք Երեւան:

Կոյնչակի խոսքով՝ ակնկալվում է, որ խմբի տարբեր ընկերություններ  շաբաթական 16 չվերթներ կիրականացնեն դեպի Երեւան:

Սկզբնական շրջանում  Lufthansa-ն մտադիր է շաբաթական երեք չվերթ իրականացնել Ֆրանկֆուրտից Երեւան եւ հակառակ ուղղությամբ: Հետագայում նոր չվերթներ կիրականացվեն Երեւանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն եւ Ֆրանկֆուրտ:

Կոյնչակը նաեւ նշել է, որ Lufthansa-ի ինքնաթիռներով ճանապարհորդեն ցանկացող մարդիկ պետք է ունենան կորոնավիրուսի բացասական թեստ կամ պետք է պատվաստված լինեն:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ