News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնական Nishida Shoun տրանսպորտային ընկերությունը սկսել է կենսադիզելային վառելիք արտադրել ճապոնական ավանդական ռամեն ապուրից, տեղեկացնում է Post News պարբերականը։

Սեպտեմբերին ընկերությունը նախատեսում է իր բոլոր 170 բեռնատարները գործի դնել այդ վառելիքով։ Կենսադիզել արտադրել սկսել են շնորհիվ ընկերության նախագահ Մասումի Նիսիդայի գյուտի՝ նա ստեղծել է ապուրի հյութից ճարպի առանձնացման սարք։

«Սկզբում ես ոչինչ չէի հասկանում քիմիայից, ամեն բան արվում էր փորձերի եւ սխալների մեթոդով։ Բայց էկոլոգիային հասցվող վնասը մեծ խնդիր է դարձել, ուստի ես փորձում էի զարգանալ, եւ դա տվեց իր պտուղները»,- ասել է Նիսիդան։

Nishida Shoun վառելիքը ստացվում է խոզի ճարպից եւ բուսայուղերի մնացորդներից ստացվող վառելիքից։ Մեկ օրում կազմակերպությունն արտադրում է մոտ երեք հազար լիտր վառելիք։

Նախաձեռնությունն օգնում է ոչ միայն տրանսպորտային ընկերությանը, այլեւ մոտ երկու հազար ռեստորանների։ Նրանք այլեւս չեն վճարում ռամենի մնացորդների վերացման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ