News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները համաձայնության են եկել Աֆղանստանում իրավիճակի հետ կապված անվտանգության ամրապնդման լրացուցիչ միջոցների շուրջ: Այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Այսօրվա քննարկման ժամանակ անհրաժեշտություն արտահայտվեց Աֆղանստանում ստեղծված իրավիճակի եւ դրա վատթարացման հետ կապված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ անդամ երկրների, առաջին հերթին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգության ամրապնդման համար»,- ասել է նա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` Աֆղանստանում առկա իրավիճակի հետ կապված արտահերթ նիստից հետո: 

Գլխավոր քարտուղարի խոսքով` նիստին կոնկրետ առաջարկներ» են արվել: «Ցանկանում եմ նշել, որ այս տարի ՀԱՊԿ-ում մեր գործունեության որոշակի գնահատում է տեղի ունեցել` հաշվի առնելով Աֆղանստանում իրավիճակի վատթարացումը, այդ թվում` միջոցներ են ձեռնարկվել` իրավիճակի ուսումնասիրման, Տաջիկ-Աֆղանստանի սահմանային իրավիճակի պարզման եւ դրա փոփոխություններին արձագանքման առաջարկների մշակման համար»,- հավելել է Զասը:շ

Նա հայտնել է, որ ՀԱՊԿ երկրները քննարկել են հնարավոր արձագանքներն Աֆղանստանում ստեղծված իրավիճակին:

«Այսօր մեր օրակարգում ընդամենը մեկ հարց կար. այն վերաբերում էր Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ դրա ազդեցությանը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա: Տեղի ունեցավ բավականին վստահողական, անկեղծ եւ բովանդակային խոսակցություն, կարծիքների եւ գնահատականների փոխանակում Աֆղանստանում ստեղծված իրավիճակի եւ այդ իրավիճակին մեր հնարավոր արձագանքի վերաբերյալ»,- ասել է նա:

«Եթե խոսքը նիստի ընթացքում հնչած առանցքային կետերի եւ եզրակացությունների մասին է, ապա, իհարկե, նշվել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի եւ կոալիցիայի դաշնակիցների արագ եւ առանց նախապատրաստության դուրսբերումը, Աֆղանստանում իրավիճակի վատթարացումը մեծացնում են անվտանգության սպառնալիքները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, իսկ երկարաժամկետ հեռանկարում չի կարելի բացառել` միջազգային խաղաղությանն ու կայունությանը»,- հավելել է Զասը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ