News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռիսկային խմբում գտնվող աֆղանստանցիների նկատմամբ ԱՄՆ-ի պարտավորությունները դուրս են գալիս երկրի նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանած՝ զորքերի դուրսբերման վերջնաժամկետի շրջանակներից, որը, ըստ նախագահի, պետք է ավարտվեր օգոստոսի 31-ին: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, հայտնել է Reuters-ը:

«Ռիսկային խմբում գտնվող աֆղանստանցիների նկատմամբ մեր պարտավորությունը չեն ավարտվում օգոստոսի 31-ին», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտոնյան՝ չմանրամասնելով, թե ինչպես կարող է Վաշինգտոնը շարունակել առաքելությունը՝ օգնելու համար մարդկանց լքել երկիրը, եթե մինչեւ ամսվա վերջ զորքերն ամբողջությամբ դուրս բերվեն երկրից:

«Մենք լսել ենք, որ թալիբները ցանկանում են շահագործել օդանավակայանը ԱՄՆ-ի զինված ուժերի հեռանալուց հետո... Նրանք նաեւ համաձայնել են ապահովել անվտանգ անցում օդանավակայան, եւ այդ պարտավորությունը վերջնաժամկետ չունի», - ասել է պաշտոնյան: Նույնիսկ ամերիկացի զինվորականների հեռանալուց հետո, ԱՄՆ-ն ակնկալում է, որ ռիսկային խմբում գտնվող աֆղանստանցիները կհեռանան երկրից, նշել է նա:

Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայից երկուշաբթի ուշ երեկոյան ռիսկային խմբում գտնվող տարհանված աֆղանստանցիներով նոր թռիչք կիրականացվի դեպի Միացյալ Նահանգներ:

Ներկայումս վեց երկրներում ութ տարանցիկ հանգույցներ կան, որոնք սպասարկում են ավելի քան 17.000 մարդու: «Մեր ստեղծած տարանցիկ հանգույցները Գերմանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում կունենան ընդհանուր առմամբ մոտ 15.000 մարդու տեղավորվելու հնարավորություն, ինչը, իր հերթին, մեզ հնարավորություն կտա շարունակել մարդկանց տարհանումը Քաբուլից՝ առանց ընդհատումների», - ասել է պաշտոնյան:

Պաշտոնյան հերքել է նաեւ այն տեղեկությունները, որ միայն ամերիկացիներին է հաջողվել հասնել Քաբուլի օդանավակայան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ