News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախում ջրի հարցը խիստ է արտահայտված: Ստեփանակերտի պարագայում բնակչության 20 տոկոսն է զրկված ջրից, համայնքների մեծամասնությունում՝ գրեթե 80 տոկոսով խնդիրն առկա է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա նշեց, որ կան համայնքներ, որտեղ ջրամատակարարումը ռեժիմով է՝ կարող է շաբաթվա ընթացքում 1-2 անգամ լինել:

«Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ խնդիրը երեք հիմնական գործոնով է պայմանավորված. չոր եղանակային պայմաններն ու ջրային ռեսուրսների սակավությունը, Ստեփանակերտի պարագայում բնակչության աճը՝ 13-15 հազարով, որոնք ստիպված թողել են իրենց բնակավայրերը բռնազավթված տարածքներում, երրորդ խնդիրը, որն առավել գործուն է  արտահայտված հենց համայնքներում՝ ջրային որոշ ռեսուրսներ, ավազաններ մնացել են  ադրբեջանական օկուպացիայի տակ և մենք հնարավորություն չունենք օգտագործել այդ ջրային ռեսուրսները»,- ասաց Գ.Ստեփանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ