News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Շվեյցարական դատարանը Քուվեյթի ազդեցիկ շեյխ Ահմադ ալ Ֆահադ ալ Սաբահին մեղավոր է ճանաչել Քուվեյթում իր քաղաքական մրցակիցների դեմ ենթադրյալ դավադրության հետ կապված փաստաթղթերի կեղծման գործով, հայտնել է AFP-ն:

Ժնեւի քրեական դատարանը Քուվեյթի շեյխ Ահմադին դատապարտել է 30 ամսվա ազատազրկման:

Չորս այլ մեղադրյալներ` երեք փաստաբաններ Ժնեւից եւ քուվեյթցի օգնականը, նույնպես մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել մինչեւ 36 ամսվա ազատազրկման:

Շեյխ Ահմադին մեղադրանք է առաջադրվել փաստաթղթերի կեղծման բարդ  սխեմայի մշակման համար, որով փորձում էր ապացուցել, որ Քուվեյթի նախկին վարչապետն ու խորհրդարանի խոսնակը մեղավոր են պետական ​​հեղաշրջման դավադրության եւ կոռուպցիայի մեջ: Շեյխը հերքել է մեղադրանքները:

Քուվեյթի իշխող ընտանիքի բարձրաստիճան անդամ շեյխ Ահմադը մեղադրվել է կասկածելի տեսանյութերի օրինականացման համար կեղծ արբիտրաժային գործի կազմակերպման մեջ, որը նա ներկայացրել է որպես նախկին վարչապետ շեյխ Նասեր Մոհամմադ ալ Ահմադ ալ Սաբահի եւ  խորհրդարանի նախկին նախագահ Ջասեմ ալ Խորաֆիի կոռուպցիոն գործողությունների ապացույց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ