News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 10-ին՝ «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում, կայացել է «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» վերտառությամբ ձեռնարկի ընդհանուր մասի շնորհանդեսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Թորոսյանի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներ Հովիկ Շահնազարյանի և Հայարփի Զարգարյանի համահեղինակությամբ: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ի մամուլի ծառայությունից:

Ձեռնարկում լուսաբանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պրակտիկ խնդիրները, լուծման ուղիները ինչպես նաև ներկայացվել են օրենսդրական փոփոխությունների առաջարկները՝ դատավորների իրավամտածողությամբ:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող և IRZ-ի, Էքսպերտիզ Ֆրանս-ի և Լատվիայի Դատական Մարմնի կողմից իրագործվող՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր նպատակն արդարադատության որակի բարձրացումն է՝ ՀԸԳՀ առաջնահերթություններին և ԵՄ լավագույն փորձին համահունչ։

Շնորհանդեսին ներկա էին ԲԴԽ անդամները, ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը և այլ բարձրաստիճան անձինք:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ