News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը կմասնակցի ՀՀ-ում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններին


Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը կմասնակցի ՀՀ-ում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Այս մասին ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի' հայրենակիցներ.
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ՀՀ-ում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ 

Հաշվի առնելով Սյունիքի մարզի շուրջ ծավալվող լարված իրադարձությունները (ավտոճանապարհների փակում, միջանցքի խնդիր և այլն)` կուսակցությունը որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցել միայն Սյունիքի մարզի որոշ համայնքներում։ Ընտրական առաջին պայքարը կմեկնարկենք Տաթև համայնքից։ 

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության Տաթև համայնքի ավագանու ցուցակը կգլխավորի Սամվել Լալայանը»,-ասվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ