News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրկուտսկի շրջանի իշխանությունները ֆինանսական օգնություն կտրամադրեն սեպտեմբերի 12-ին Կազաչինսկոյե գյուղում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին: Զոհվածների հարազատներին կվճարվի մեկական միլիոն ռուբլի, ծանր վիճակում գտնվող տուժածներին` 500 հազար ռուբլի, միջին ծանրության` 250 հազար ռուբլի, թեթեւ վնասվածքներ ստացած զոհերին` 100 հազար ռուբլի: Այս մասին հայտնել են Իրկուտսկի շրջանի կառավարությունում:

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 15 -ին, Իրկուտսկի մարզում սգո օր կհայտարարվի: Ինչպես հաղորդել է «Իրկուտսկ Սեգոդնյա»-ն, երկշարժիչանի ինքնաթիռը ծանր վայրէջք էր կատարել Կազաչինսկո-Լենսկի շրջանում սեպտեմբերի 12-ի ուշ երեկոյան: Այն ընկել էր Կինգարգա գետի տարածքում: Զոհվել էր չորս մարդ, ընդհանուր առմամբ օդանավում կար 14 ուղեւոր եւ անձնակազմի երկու անդամ: Այն Իրկուտսկ քաղաքից թռնում էր հյուսիս: Միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նաեւ դատախազական ստուգում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ