News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Պատկերացնում եք, եթե հիմա Առուշ Առուշանյանը լիներ իր քաղաքում՝ Գորիսում, ինչ էր կատարվելու. դրա համար էլ Առուշանյանի կալանավորման ժամկետը երկարացրեցին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Սյունիքի համայնքապետերը շարունակում են մնալ կալանավորված և շատերը նրանց կալանավարումը կապում էին հենց այն վիճակով, որ պետք է առաջանար Սյունիքում:

Ինչ վերաբերում է Գորիսի 12 բնակիչներին Փաշինյանի մեքենայի ուղղությամբ ձվեր նետելու և  Մեղրիից 20 բնակչների «սյունյանց ողջյունի» համար մեղադրանք առաջադրելուն, Վահե Հակոբյանը նշեց, որ շարունակվում է երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մանր վրեժխնդրությունը.

«Մինչև ո՞ւր է սենց  գնալու… Եթե մտածում է ցմահ նստելու է այդ աթոռին, չարաչար սխալվում է,  նաև այն դատավորները, որոնք նման վճիռներ են կայացնում»:

Նա հայտարարեց, որ Առուշ Առուշանյանը մասնակցելու է Գորիսի քաղաքապետի ընտրություններին «Առուշանյան դաշինքով», որը ստեղծել են «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները:

«Մենք չենք խուսափում նոր թիրախավորումներից: Մեր խնդիրն է այս ապաշնորհ իշխանություններից ազատվելը ցանկացած ճանապարհով»,- ասաց Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ դրան հասնելու են ցանկացած ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ