News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թույլ տվեք ադրբեջանական անձնագրերով անձանց մասնակցել ընտրություններին: Ձեր առաջնորդը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեծ ժողովրդականություն է վայելում նրանց մոտ եւ կկարողանա շատ կողմ ձայներ ստանալ: Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ, դիմելով իշխող մեծամասնությանը, հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Ըստ պատգամավորի՝ եթե ամեն ինչ շարունակվի նույն ոգով եւ նույն տեմպերով, ապա Հայաստանի Սյունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ստիպված կլինեն վիզաների միջոցով մասնակցել առաջիկա ընտրություններին: «Եվ եւս մեկ խորհուրդ. Ինչպես հասկանում եմ, դուք ցանկանում եք հերթական փոփոխությունները կատարել Ընտրական օրենսգրքում: Դե ուրեմն, թույլ տվեք ընտրություններին մասնակցեն ադրբեջանական անձնագրերով անձանց: Ձեր առաջնորդը մեծ ժողովրդականություն է վայելում նրանց մոտ եւ կկարողանա շատ ձայներ հավաքել»,- եզրափակեց Մամիջանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ