News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ելնելով թեմայի արդիականությունից, NEWS.am-ը մի քանի հարց ուղղեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանին։

Պարոն Խաչատրյան, ի՞նչ գին է սահմանել այս տարի Երևանի կոնյակի գործարանը

Մթերվող խաղողի մեկ կիլոգրամի գինը սահմանվել է 155 դրամ։ Այն գործելու է բոլոր մասնաճյուղերի համար՝ Արմավիրի, Այգավանի և թե´ Տավուշի։ Չնայած համավարակից բխած տնտեսական բարդ իրավիճակի, Երևանի կոնյակի գործարանը կպահպանի անցյալ տարվա մթերման ծավալները։ Արմավիրի մասնաճյուղում մթերումները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին, Այգավանում և Տավուշում՝ սեպտեմբերի 15-ին և 17-ին համապատասխանաբար։

Գնի մասին նախապես հայտարարվե՞լ է

Թե՛ գնի, և թե՛ քանակների մասին ԵԿԳ-ի հետ համագործակցող խաղողագործները տեղեկացվել են դեռևս գարնանը՝ ապրիլ ամսին, երբ մեկնարկեցինք պայմանագրերի կնքման գործընթացը։ Հետևելով ԵԿԳ-ի կողմից որդեգրված քաղաքականությանը, գինը ամրագրվում է պայմանագրի մեջ և, ինչպես նախորդ տարիներին, գործում է մթերվող ամբողջ ծավալի համար։ Սա  տարիների ընթացքում ներդրված պրակտիկա է։ Այլ կերպ ասած, խաղողագործի հետ մեր երկխոսությունը չի մեկնարկում և ավարտվում սեպտեմբերին, այլ հարատև և սերտ գործընթաց է։ Նշեմ նաև, որ ինչպես և նախորդ տարիներին ընկերությունը անհանդուրժող է լինելու խաղողի որակական շեղումների հարցում։   

Ելնելով համաճարակաբանական բարդ շրջանից, ինչպե՞ս եք կազմակերպելու մթերման գործընթացը։

Յուրաքանչյուր խաղողագործ տեղեկացված է իր կողմից մատակարարվող օրվա և ժամի մասին, ուստի մթերման գործընթացը կկազմակերպվի հնարավորինս սահուն։ Նման մոտեցումը, իհարկե, նորություն չէ Երևանի կոնյակի գործարանի համար, բայց անշուշտ անցյալ տարի վերանայվեցին անվտանգության երաշխիքները ելնելով COVID-յան իրականությունից։ Ուստի, այս տարի ևս, յուրաքանչյուր մասնաճյուղում մթերմանը և խաղողագործների անմիջական շփման հետ կապված ցանկացած գործընթաց անցկացվելու է՝ պահպանելով մշակված և ներդրված անվտանգության խիստ կանոնները։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ