News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Մասիս քաղաքի գերեզմանատանը հարակից կիսակառույց շինության տարածքից բեռնատարով մետաղյա թիթեղ են գողանում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները գողությունը կատարելու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկել չորս տղամարդկանց։ Բացատրական աշխատանքի արդյունքում բերման ենթարկվածներից երկուսը խոստովանել են, որ նախորդ օրը նույն վայրից գողացել են թիթեղ, որոնք թաքցրել են շինության հետնամասում՝ հետագայում տեղափոխելու համար։

Կատարվում է քննություն։

Տպել
Ամենաշատ