News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռազմիկ Խումարյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,- նշված է նախագահի հրամանագրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ