News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի դիրքը բարձր-լեռնային է: Համայնքի վարչական տարածքն ընդհանուր սահման ունի նաև Քարվաճառի հետ։ Գյուղի կենտրոնական փողոցները տարիների շարունակ լուսավորվել են համայնքապետարանի միջոցներով: Բյուջետային սահմանափակ միջոցների պատճառով, սակայն,  այդպես էլ հնարավոր չի եղել լուսավորել դպրոցին հարող փողոցներն ու ծայրամասային երկու թաղամասը:

Խնդիրը լուծելուն աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Գործակցող կողմերը,  «Էկո գյուղերի ցանց» նախագծի շրջանակում, մեկ տարի առաջ սկսել են ծրագիր իրականացնել: Գյուղում տեղակայվել է լուսադիոդային  (LED) 35 լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Արդյունքում, լուսավորվել է 1300 մետր ճանապարհ. գյուղի դպրոցի հարակից թաղամասն ու  երկրորդական  3 փողոց։

Աշխատանքներն  իրականացվել են անկախ հանգամանքներից՝ համավարակի և պատերազմի պատճառով ստեղծված դժվար իրավիճակից: Ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող նոր, էներգախնայող համակարգը շահագործվել է անմիջապես: Իսկ պաշտոնական գործարկումը հետաձգած գործընկերները հնարավորություն են ունեցել տեղում գնահատելու կարճաղբյուրցիների գոհունակությունն ու ծրագրի արդյունավետությունը:

Նորակառույց էներգախնայող համակարգի պաշտոնական գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի գլխավոր ճարտարագետ Մարտին Մարալչյանը, Կարճաղբյուրի ղեկավար Տարոն Քոչարյան և համայնքի բնակիչները:

«Այս ծրագիրը մի քանի հարց լուծելու հնարավորություն է տալիս: Գյուղերում ենթակառուցվածքներ են զարգանում, մասամբ կրճատվում է մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը, փոխվում է բնության հարցում մարդկանց մտածողությունը. անընդհատ սպառելու փոխարեն՝ խնայելու վերաբերմունք է ձևավորվում: Եվ այդ ամենը՝ կանաչ տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Սա երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագիր է»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական և էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ, գյուղական համայնքներում էականորեն կրճատվում է ֆինանսական բեռը:  Համայնքային՝ տնտեսված  միջոցներն էլ ուղղվում են գյուղական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերին:

LED լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:30: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ