News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Յուրիկ Աբգարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Յ. Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի բերել, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Տպել
Ամենաշատ