News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Ուելսի Բարի քաղաքից մի տղամարդ խոստովանել է, որ սպանության փորձ է կատարել. նա հարձակվել է իր սիրեցյալի վրա, ով միլիոնատեր է դարձել վիճակախաղում շահելուց հետո, հայտնել է Daily Mail-ը:

45-ամյա Սթիվեն Գիբսը եւ 49-ամյա Էմմա Բրաունը հանդիպել են 11 տարի: Զույգը տուն է վարձել Բարի հանգստավայրում: 2017 թվականին Բրաունը վիճակախաղում 5.5 միլիոն ֆունտ ստերլինգ է շահել: Մուլտիմիլիոնատեր դառնալով՝ կինը 700 հազար ֆունտ ստերլինգով նոր տուն է գնել: Նա սկսել է ակտիվորեն բարեգործությամբ զբաղվել: Բրաունը չի հրապարակել շահումի մասին, սակայն ընկերներն իմացել են նրա հարստության մասին եւ սկսել են շնորհավորել կնոջը Facebook-ում:

Ավելի ուշ համավարակի պատճառով պարտադրված ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակ Գիբսը դանակով հարձակվել է Բրաունի վրա: Կինը լուրջ վնասվածքներ է ստացել դեմքի, ձեռքերի եւ որովայնի շրջանում: Բրաունը վիրահատության կարիք ուներ: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հարձակումից հետո Գիբսը ձերբակալվել է: Նա իրեն մեղավոր է ճանաչել սպանության փորձի համար: Դատավոր Ռիչարդ Թուոմլոուն հայտարարել է, որ պատրաստ է դատավճիռ կայացնել հոգեբուժական հետազոտությունից հետո: «Ես պետք է քննեմ սպառնալիքի հարցը շրջապատողների համար: Հաշվի առեք, որ ձեզ երկարատեւ ազատազրկում է սպառնում», - ասել է նա: Գիբսի գործով հաջորդ դատական ​​նիստը նշանակված է հոկտեմբերի 8-ին: Նա շարունակում է մնալ կալանքի տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ