News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը. Նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ: Ակցիայի մասնակիցներց մեկը նշեց. «Տաքսի 2 հազար դրամ է, մի թղթի համար ամեն անգամ 10 հազար դրամ ծախսում ենք, որ մի թուղթ վերցնենք: Որ 18 գյուղի դեպքում են տենց անում, բան մնացածն ինչ կլինի: Էն ժամաբնակ ընդհանրապես մեզ բանի տեղ չեն դնի:

Փախստականներ են ապրում, շան տեղ չեն դնում: Մինչեւ երբ պետք է ամբողջ գիշեր լուսամուտի դեմը նստենք, տեսնենք՝ թուրքը գալիս է, թե չի գալիս: Քիչ է, որ թուրքի բերանն ենք, հիմա էլ տենց են անում: Մեր պահանջն է, որ մեր 18 գյուղերը չմիանան: Ավելի լավ է ընդհանրապես առանձնացնեն, մեր 18 գյուղը մնալու է իրար հետ:

Չենք բացելու ճանապարհը, մեր ասածը չի անցնի, կգնանք Երեւան: Ոչ աշխատանքը գին ունի, ոչ կարտոշկեն, ոչ անասունը, ոչ միսը, ինչքա՞ն կարելի է»,-ասացին գյուղացիները:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Նախ թող անվտանգությունն ապահովեն, նոր մտածեն միավորման մասին: ԱԺ-ում միայն իրենց օգտին են որոշում կայացնում, ժողովրդի մասին չեն մտածում, մեզ այդպիսի Ազգային ժողով պետք չի:

Մեր համայնքապետը շատ լավն է, չենք բողոքում իրենից: մեր համայնքապետը շշատ լավն է: Թող տարածքային նախարարը գա, մեր հարցին լուծում տա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել