News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ուշադիր ուսումնասիրում է տեղեկությունը անվտանգության ոլորտում ԱՄՆ, Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի նոր եռակողմ գործընկերության (AUUKUS) մասին, եւ դրա վերաբերյալ դիրքորոշում դեռեւս չի ձեւավորել, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Սկզբում պետք է հասկանալ այս դաշինքի հանգամանքները։ Անշուշտ, ուշադիր ուսումնասիրում ենք տեղեկությունը»,- ասել է նա։

«Մինչ դիրքորոշում ձեւավորելը մենք պետք է հասկանանք նպատակները, խնդիրները, միջոցները։ Սկզբում պետք է պատասխանել այս հարցերին։ Տեղեկություններն առայժմ քիչ են»,- ավելացրել է Պեսկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ