News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հաճախակի հազը ելույթների եւ այլ պաշտոնական միջոցառումների ժամանակ չպետք է դիտարկվի որպես անհանգստության առիթ։ Այս մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ջեն Փսակին Սպիտակ տանը, ավանդական ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դա անհանգստության առիթ չէ։ Մենք ունենք բժիշկ, որը գալիս է մեզ մոտ, որը, հավանաբար, զննում է կատարում, եթե նման անհրաժեշտություն կա»,- ասել է նա։

Այդ ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է. «Կա՞ արդյոք ինչ-որ բացատրություն, թե ինչու է նա [Բայդենը] այդքան հաճախ հազում»։ «Ես չեմ կարծում, թե դա անհանգստության առիթ է»,- ի պատասխան կրկնել է Փսակին։ «Կարծում եմ՝ կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է մեզ անհրաժեշտ լինում մաքրել կոկորդը, մենք կարող ենք մի փոքր մրսած լինել։ Իհարկե, սա այն է, ինչին կարող են բախվել նախագահը, մյուս ընտրվող պաշտոնյաները, լրագրողները, մամուլի քարտուղարները»,- ավելացրել է նա՝ ընդգծելով, որ «բժշկական բնույթի անհանգստության» առիթ սրանում չկա։

78-ամյա Բայդենը պարբերաբար հազում է ելույթների եւ պաշտոնական այլ միջոցառումների ժամանակ, ինչին հաճախ ուշադրություն են դարձնում սոցիալական ցանցերի օգտատերերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ