News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի դուստրը Ֆրանսիային կնվիրի հոր հավաքածուից 9 աշխատանք, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզլին Բաչելոտ Նարկինը:

«Սրտի թրթիռով եմ նշում, որ այդ նվերը ներառված է ազգային հավաքածուներում»,-ասել է նա՝ դա անվանելով «բացառիկ իրադարձություն»:

Ինչպես պարզաբանում է գործակալությունը, նվիրաբերելով այդ աշխատանքները՝ Մայա Պիկասոն այդպիսով կկարողանա ժառանգության հարկի վճարում կատարել: Գործերը կտեղափոխվեն Պիկասոյի թանգարան, որտեղ տեղի է ունեցել արարողությունը: Մշակույթի նախարարից բացի, միջոցառմանը մասնակցել են Մայա Պիկասոն եւ նրա երեխաները:

Ասուլիսի ընթացքում լրագրողներին է ցուցադրվել միայն մեկ աշխատանք՝ «Աթոռին նստած կոնֆետով երեխան» (1938 թ.)։ Գործերից ամենահինը թվագրվում է 1895 թվականին. Սա Պաբլո Պիկասոյի հոր ՝ Դոն Խոսե Ռուիսոյի դիմանկարն է: Այն կցուցադրվի 2022 թվականի ապրիլին:

Մայա Պիկասոն ծնվել է Ֆրանսիայում 1935 թվականին: 1938-ին մեծ նկարիչը նրան նվիրել է իր «Մայան տիկնիկով» աշխատանքը, ինչպես նաեւ մոտ տասներեք այլ աշխատանքներ։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ