News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ  Վալերի Բուայեն Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Անկախության օրվան ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին:

«Հայաստանի Անկախության այս օրը չմոռանանք այն կապերը, որ միավորում են մեր երկու երկրներին: Այս Հայաստանը՝ հարուստ ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող մշակույթով և հզոր ինքնությամբ, այս Հայաստանը, որը պայքարել է Ֆրանսիայի կողքին մեր ազատությունների համար, հաղթահարել է պատմության փորձությունը, ինչպես և Ֆրանսիան»,- գրել է Բուայեն:

Նա նշել է, որ Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ֆրանսիացի պատգամավորը նաև նշել է, որ Անկախության այս օրը Հայաստանը ստիպված է տոնել  հազարավոր երիտասարդների կորուստի,  հազարավոր վիրավորների և հայ գերիների ընտանիքների անորոշության պայմաններում:

«Ես հայ չեմ, բայց ֆրանսիացի լինելով հանդերձ, ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի համար քույր է, և կարծում եմ, կարող է ապավինել մեր լիակատար աջակցությանը»,- գրել է Բուայեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ