News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է կազմավորել 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք նախաձեռնել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը քննարկելիս, սեպտեմբերի 22-ին հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նա շնորհակալություն հայտնեց մասնագիտական, քաղաքացիական խմբերին, ինչպես նաեւ միջազգային գործընկերներին իրենց ցուցաբերած մասնագիտական խորհրդատվական օգնության համար։

«Միանշանակ, բոլոր կարծիքները դիտարկվել եւ քննարկվել են։ Չի եղել ոչ մի թեզ, որը մենք դիտարկած կամ քննարկած չլինենք մի քանի անգամ։ Բայց դա բոլորովին չի նշանակում, թե դրանք բոլորը մենք ընդունել ենք»,- հավաստիացրեց Տերտերյանը։

Պաշտոնյան նշեց, որ խոշորացված համայնքների ցուցակում ներառվելու է նաեւ Երեւանը, իհարկե՝ որպես առանձին միավոր։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում լինելու է վեց չմիավորված համայնք։ Դրանց թվում է եւ Գյումրին։ «Եվս հինգը համայնքներ են՝ գյուղերի հետ խառը, որտեղ գերակշռում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Մենք առայժմ դրանց չենք անդրադարձել»,- տեղեկացրեց փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ