News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռ, որով դեռեւս 2008 թվականին «Դարեսկիզբ» ՍՊԸ («Հայկական ժամանակ» օրաթերթ) անունից ներկայացված գանգատը՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրի, բավարարվել է: ՄԻԵԴ-ը այս գործով գտել է, որ հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դիմողի նկատմամբ խախտվել է նաեւ 6-րդ հոդվածը. ներպետական դատարանները եղել են անհասանելի: Ասել է թե՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը հաղթել է ՀՀ կառավարությանը:

Եւ այս իրավիճակում հետաքրքիր է այն, որ, փաստորեն, երեք տարի կառավարության ղեկավար է Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, որը «Հայկական Ժամանակ» օրաթերթի սեփականատերն է: Եվ հարց է առաջանում՝ արդյոք երեք տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը «Հայկական Ժամանակ»-ի շահերն է սպասարկել, թե Եվրադատարան ներկայացրել է կառավարության առարկությունները կամ, որ նույն է, ՀՀ դիրքորոշումն ու շահերը:

Չէ՞ որ ի վերջո հենց կառավարության դեմ էր հայց ուղղված, եւ տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարության շահերը սպասարկի, այլ ոչ թե օրաթերթի: Արդյոք կառավարությունը ՀԺ-ի հայցի առիթով հակափաստարկներ ներկայացրել է Եվրադատարանին, որպեսզի դատարանում հայցը մերժվեր: Հարց է, որի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթին դեռ չի հաջողվել պարզաբանել:

Հավելենք, որ դիմումատուն՝ «Հայկական ժամանակ» -ի սեփականատեր Նիկոլ Փաշինյանը, եվրավճռով ՀՀ կառավարությունից կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում, որ պատճառվել է Քոչարյանի օրոք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ