News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Արդեն քանի օր է Երևան քաղաքի Չոլակյան 22 տան բազմազանդամ ընտանիքի անդամների համար փակվել է իրենց տուն մտնելու համար հիմնական մուտքի դուռը: Այդ քայլի հեղինակը ըստ ընտանիքի անդամների իրենց հարևան Նառա Ասլանյանն է, ով փորձում է տիրանալ այդ հողակտորին, որը կադաստրային քարտեզով համարվում է ընդհանուր օգտագործման տարածք:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, տան սեփականատերը՝ Լիլյա Գևորգյանը, մետաղյա ճաղերի այն կողմից, ասաց, որ իրենք խնդրի վերաբերյալ դիմել են տարածքային ոստիկանության բաժին, Երևանի քաղաքապետարան, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բայց միայն քաղաքապետարանից են այսօր ներկայացուցիչներ եկել, սակայն ոչ մի հուսադրող պատասխան չեն տվել:

Նա հավելել է, որ նման բան եղել է մեկ տարի առաջ էլ, սակայն այն ժամանակ իր երջանկահիշատակ ամուսինը ճաղերը պոկել ու բացել է ճանապարհը, ինչի համար էլ նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել:

Նրանք խնդրեցին իրավապահ մարմինների անհապաղ արձագանքը, քանի դեռ բետոնապատում չի կատարվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենայից դրամապանակներ ու անձնագիր էր գողացել
Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում...
Դիլիջանի նախկին քաղաքապետի գործով նախաքննությունն ավարտվել է
Նշված երեք անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը...
ԱԱԾ-ն Դավիթ Տոնոյանի գործով անկատար է թողել ապրանքագիտականի եւ պայթյունատեխնիկականի մասով փորձաքննությունները
Տոնոյանը շարունակում է ցուցմունք չտալ…
Հացատանը տեղի ունեցած վեճն ավարտվել էր դանակահարությամբ
կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան, պնևմաթորաքս...
Թուրքիայում 7 ռուս զբոսաշրջիկ է ձերբակալվել անտառի հրկիզման կասկածանքով
Ռուսներին անվճար պետական ​​փաստաբաններ են տրամադրվել...
Թուրքիայում 14 տեղանոց միկրոավտոբուսով 48 աֆղանստանցի անօրինական ներգաղթյալ են տեղափոխել
Միկրոավտոբուսի վարորդը տեղում ձերբակալվել է...
Ամենաշատ