News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի նիստում որոշում կայացրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) կառուցման ներդրումային ծրագրի մեկնարկի վերաբերյալ: Այդ որոշմամբ կառավարությունը սահմանեց այս ճանապարհահատվածի առաջնահերթությունը ընդհանուր ծրագրի այլ հատվածների շինարարության նկատմամբ։

Ըստ հիմնավորման՝ այն հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը։

Որոշման նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչև Իրանի սահման անվտանգ, ապահով ու արագընթաց ճանապարհ ունենալու անհրաժեշտությամբ։

«Նախագծով նախատեսվում է իրականացնել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված: Կլինեն 4.7 կմ ընդհանուր երկարությամբ մի քանի կամուրջներ ու 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ` ելնելով մեր երկրի լանդշաֆտի առանձնահատկություններից։ Նշեմ, որ ամենաերկարը Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ»,– ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 487 մլրդ ՀՀ դրամ։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ սրանով թևակոխում են Հյուսիս–հարավ մայրուղու Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ։ «Հիմա մենք արդեն մրցութային փաթեթներն ենք պատրաստելու և հայտարարելու ենք միջազգային մրցույթ, և հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ հաջորդը Թալին–Գյումրի հատվածն է, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում, և նախատեսում էին, որ 2020 թվականին հատվածի մի ուղղությունը պետք է շահագործման հանձնվեր, սակայն կորոնավիրուսով պայմանավորված օտարերկրյա գործընկերները չկարողացան ժամանել և հիմա այս տարի ամբողջ ծավալով տեղի է ունենում աշխատանքը։

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ հոկտեմբերի 20-ին կունենանք մեկ ուղղությամբ բացված Թալին-Գյումրի հատվածը:

«Սա նոր որակ կբերի մեր տնտեսությանը, մեր հաղորդակցությանը` ԻԻՀ հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը։ Դա որոշակի հետաքրքրություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի շրջանակներում։ Եթե հարցը դիտարկենք ավելի լայն համատեքստում` տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացման շրջանակներում, ապա այս ծրագիրը բոլորովին այլ մասշտաբ ու նշանակություն է ունենում»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ միայն Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը կարելի է համարել Երրորդ Հանրապետության պատմության ամենամասշտաբային շինարարական նախագիծը:

Հիշեցնենք` «Հյուսիս–հարավ»` 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհը կոչված է կապելու երկրի հարավային շրջանները հյուսիսային շրջանների հետ։ Արդյունքում՝ 560 կմ միջինում 50 կմ/ժ արագությամբ գործարկվող ավտոմոբիլային ճանապարհը վերակառուցվելու է միջինում 80-100 կմ/ժ արագությամբ ճանապարհի, ինչի արդյունքում նշված հատվածի հատումը ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամի, կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհը
«Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից իրականացվելու են կամրջային պանելների, բետոնապատման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ…
Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհը պատրաստ կլինի տարեվերջին. նախարար
Երեկ ուշ երեկոյան հետևել եմ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները...
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի որոշ հատվածներ նորոգվում են. աշխատանքը կավարտեն մինչեւ տարեվերջ
Այս հատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով...
Արարատ Միրզոյան. Պարսից ծոց-Սեւ ծով նախագծի քննարկումը դինամիկ շարունակվում է
Մենք անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, ասել է Արարատ Միրզոյանը...
Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարները քննարկել են իրանական Չաբահար նավահանգստի տարանցման հնարավորությունները
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է հաղորդակցությունների կարեւորությունը...
Գնել Սանոսյանն ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին
Նախարարն անձամբ ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին...
Ամենաշատ