News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից թողարկվել է 2021թ. Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) զեկույցի թարմացված տարբերակը, ըստ որի աշխարհում կանխատեսվում է 7,1% տնտեսական աճ. Հայաստանում՝ 5,2%, իսկ 2022 թվականի համար՝ 3.5%-ի, քանզի երկրի տնտեսությունը տարվա առաջին կիսամյակին կանխատեսվածից ավելի արագ է վերականգնվել։

Ըստ զեկույցի՝ գյուղատնտեսությունն  ընդլայնվել է՝ գրանցելով կայուն 7.1% մշակաբույսերի արտադրությունում։ 

Ծառայությունների ոլորտն ունեցել է 5.3% աճ՝ արձանագրելով բարելավումներ  առևտրի, տրանսպորտի, սննդի և վարչական ու անշարժ գույքի ծառայությունների բնագավառներում։ Շինարարության ոլորտն աճել է 5.5%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 1.3%-ով՝ պայմանավորված հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության, ջրային տնտեսության և թափոննորի կառավարման ոլորտներում ստացված  եկամուտներով։

Հայաստանում մասնավոր սպառումը նույնպես ավելացել է 5.4%-ով՝ բարձր փոխանցումներով պայմանավորված, իսկ հանրային սպառումն աճել է 3.2%-ով՝ արձանագրելով ավելի բարձր ծախսումներ սոցիալական ծառայությունների վրա։ Հաստատուն համախառն կապիտալի ձևավորմամբ չափվող ներդրումներն աճել են 9.5%-ով՝ կառավարության և մասնավոր կապիտալի ավելի բարձր ծախսումների շնորհիվ։

Զակույցում կանխատեսվում է, որ Ասիայի զարգացող երկրներում գնաճը կմնա  վերահսկողության տակ՝ կազմելով 2.2% այս տարի և 2.7%՝ 2022 թվականին։ Ապրանքահումքային ռեսուրսների և սննդամթերքի նկատմամբ ավելի բարձր համաշխարհային գների ներկայիս միտումը կարող է տարածաշրջանի որոշ երկրներում գնաճի պատճառ դառնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ամենաշատ