News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մարտի լույս 21-ի գիշերը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում գողություն էր եղել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 4.30-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք լինգով բացել էին գյուղի խանութներից մեկի դուռն ու գողացել 600 հազար դրամը գերազանցող վճարային տերմինալը, որի մեջ 67 հազար 500 դրամ էր եղել։

Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը միջոցառումներ էր ձեռնարկել ոչ միայն հանցագործությունը բացահայտելու, այլև վճարային տերմինալը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքից ժամեր անց տերմինալը հայտնաբերվել էր Ուջան գյուղից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա՝ դաշտում։ Կատարողներին հայտնաբերել չէր հաջողվել։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները նոր թափ առան օրերս։

Աշտարակի ոստիկաններին հաջողվեց տվյալ ստանալ վճարային տերմինալը հափշտակած անձանց ինքնության վերաբերյալ։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին միացան ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Արարատի բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ կասկածվողները՝ Երևանի 24-ամյա բնակիչը և Արարատ քաղաքի 30-ամյա բնակիչը, սեպտեմբերի 24-ին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Աշտարակի բաժին, ապա ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։ Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ամենաշատ