News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ղարաբաղի վերաբերյալ անցած տարվա եռակողմ պայմանավորվածության գլխավոր արդյունքը կայունությունն է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru/

Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի եւ Երեւանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի շրջան աշխատանքային ուղեւորությունների վերսկսումը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, պահպանվել, ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ մենք այժմ որեւէ բռնի գործողություն չենք տեսնում: Մանր միջադեպերը, որոնք կային սկզբնական փուլում, արագ լուծվում էին: Եվս մեկ անգամ շեշտեմ՝ այժմ այնտեղ իրավիճակը կայուն է՝ չնայած, իհարկե, խնդիրները շատ են»,- ասել է Լավրովը:

«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպեցին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքանով հասկանում եմ, նրանք համաձայնեցին վերսկսել իրենց այցերը տարածաշրջան՝ այցելելու [Լեռնային Ղարաբաղ] եւ տեղում զրուցելու Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում հանդիպումներ են նախատեսված Ստեփանակերտում»,- ասել է նա:

Լավրովը նշել է, որ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական խնդիրն է նպաստել դրական միտումներին, որոնք ձեռք են բերվել հակամարտության գոտում ամբողջական հրադադարի մասին եռակողմ հայտարարության շնորհիվ: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված կայունությունը պետք է ամեն կերպ ամրապնդվի` ապահովելով հայ եւ ադրբեջանական համայնքների համակեցությունն ու համագործակցությունը: «Ես հիմա ավելի հավակնոտ պլաններ չէի կազմի»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ