News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարության ընթացքում արդեն երկրորդ անգամ այսօր՝ սեպտեմբերի 28–ին, մեղադրյալին եւ նրա պաշտպանյալին թույլ չեն տվել օգտվել իրենց դատավարական իրավունքներից։ Նախորդ անգամ դա արել էր դատավոր Արմեն Դանիելյանը երկրորդ նախագահի նկատմամբ, այս անգամ՝ Աննա Դանիբեկյանը՝ Արմեն Գեւորգյանի նկատմամբ։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի շրջանակում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ցանկանում էր հայտարարություն անել դատարանի՝ իրեն երկիրը լքել թույլ չտալու որոշման վերաբերյալ, սակայն նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց։ «Այս պահին դատարանը ձեզ թույլ չի տալիս հայտարարություն անել՝ հաշվի առնելով նշված հարցը այստեղ քննարկման առարկա չի կարող լինել»,-ասաց Դանիբեկյանը:

Արմեն Գևորգյանը ցանկացավ առարկել դատավորի գործողությունների դեմ։ Դատավորն ասաց, որ առարկությունն արձանագրված է, թեև Ա.Գևորգյանը դեռ չէր էլ սկսել այն ներկայացնել։

Որպես Արմեն Գեւորգյանի պաշտպան ներգրավված Լուսինե Սահակյանը դատավորին խնդրեց հրապարակել Գևորգյանի ներկայացրած առարկության բովանդակությունը. «Մենք նպատակ ունենք փորձել ապահովել դատավարության նորմալ ընթացքը։ Շատ մեծ հույս ունենք, որ դատարանն էլ կփորձի նորմալ ընթացքն ապահովել։ Իմ պաշտպանյալն իրավունք ունի և´ հայտարարություն անել, և´ առարկություն ներկայացնել։ Այս իրավունքն իմ պաշտպանյալից ոչ ոք չի խլել, դատարանն էլ այն խլելու իրավունք չունի: Ես խնդրում եմ թույլ տալ, որ իմ պաշտպանյալը ներկայացնի իր առարկությունը»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ  դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի դիմումը, թույլ չէր տվել լքել երկիրը՝  ԵԽԽՎ լիագումար նիստին։

Դրանից հետո դատարանն անընդհատ խոչընդոտում էր պաշտպանական կողմի`առարկություն ներկայացնելու փորձերը, պաշտպան Լուսինե Սահակյանին էլ թույլ չտվեց այդ առնչությամբ հայտարարություն անել։

Սահակյանն ասաց՝ իր տպավորությամբ դատավոր Դանիբեկյանը ցանկանում է Գևորգյանին զրկել պաշտպան ունենալու հնարավորությունից. «Ես բազմաթիվ դատավարությունների եմ մասնակցել, այդ թվում աղմկահարույց եւ չի եղել իրավիճակ, չի եղել դատարան, որն արգելում է պաշտպանին կամ պաշտպանյալին, որ նա իրացնի իր իրավունքները։ Ես նոր եմ ներգրավվում որպես պաշտպան, Ձեզ ուղղակի խնդրում եմ՝ հարգեք Քրեական դատավարության օրենսգիրքը և իրականացրեք արդարադատություն, դատավարության կարգը պահպանեք և թույլ տվեք, որպեսզի շարունակենք այս դատավարությունը։ Չի կարող պաշտպանը նստել ու տեսնել, թե ինչպես են խախտվում իր պաշտպանյալի իրավունքները»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այս գործով դատավարության ընթացքում արդեն սովորական է դարձել դատարանի համար պաշտպանության կողմի ու հատկապես Արմեն Գևորգյանի ու նրա պաշտպաններին հայտարարություններ, միջնորդություններ կամ առարկություններ ներկայացնելու իրավունքից զրկելը։ Սա նաև պատճառ հանդիսացավ, որ պաշտպան Էրիկ Ալեքսսանյանը հրաժարվի Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատական նիստերին ներկայացնելու Ա.Գևորգյանի շահերը։ Ընդ որում հիշեցնենք, որ սա տեղի է ունենում մի երկրում, որը իշխանությունները հռչակել են «ժողովրդավարության բաստիոն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ