News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ՝ սեպտեմբերի 29-ի ուշ երեկոյան դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել, հաղորդում է Hraparak.am-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դրանից ժամեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը):

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդությունը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կքննի վաղը՝ ժամը 17։00-ին։

Նշենք, որ վաղը տեղի կունենա Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն նախօրեին խուզարկություն է անցկացրել Դավիթ Տոնոյանի բնակարանում։ Ըստ շրջանառվող լուրերի Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է 2011թ. անորակ սպառազինության մատակարարման դեպքով ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ըստ որի ՊՆ-ն շուկայականից բարձր գներով ձեռք է բերել ավիացիոն ռազմամթերք՝ մասնավորապես հրթիռներ։

Տեղեկացնենք նաև, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի նախկին պետ գեներալ մայոր Ավետիք Մուրադյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ