News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Հայաստանի դեսպանի հավատարմագրերը, տեղեկացնում է «ԲԵԼՏԱ»-ն:
Պետության ղեկավարին հավատարմագրեր են հանձնել նաեւ դիվանագետներն Ադրբեջանից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Լիբանանից, Մալայզիայից, Մոնղոլիայից, Թունիսից եւ Հարավային Աֆրիկայից:

«Թույլ տվեք ողջունել ձեզ հերոս քաղաք Մինսկում` ժամանակակից ժողովրդավարական պետության մայրաքաղաքում` զարգացած տնտեսությամբ, դարավոր պատմությամբ եւ ինքնատիպ մշակույթով: Այստեղ հին ժամանակներից ի վեր միշտ այդպես է եղել, հյուրերին ուրախ են: Կարծում եմ, որ ձեզանից շատերն արդեն ծանոթ են մեր երկրին»,- ասել է նախագահը ՝ դիմելով օտարերկրյա դիվանագետներին:

Լուկաշենկոն արձանագրել է, որ Բելառուսն ու Հայաստանը կապված են ավանդական բարեկամական հարաբերություններով, ընդհանուր պատմությամբ եւ սերտ միջանձնային շփումներով: «Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են ինտեգրացիոն կառույցների շրջանակներում` շատ դեպքերում հանդես գալով միասնական դիրքերից»,- ասել է նախագահը: Սակայն երկկողմ համագործակցության զգալի ներուժը դեռ լիովին իրացված չէ, կարծում է Բելառուսի ղեկավարը: Նա վստահեցրել է, որ Բելառուսը բաց է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ ամուր հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ