News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Սիրելի գործընկերներ, բարեկամներ և ընկերներ, ծառայակից եղբայրներ, շուրջ 20-ամյա ծառայությունից հետո այսօրվանից դադարում եմ կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի ու խոսնակի պարտականությունները և ծառայությունս Սուրբ Էջմիածնին պիտի շարունակեմ այլ հանգամանքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տեր Վահրամ Ավագ Քահանա Մելիքյանը։

 Նա, մասնավորապես, նշել է. «Որդիական երախտագիտությունս Ամենայն Հայոց Հայրապետին՝ այս տարիների ընթացքում անձիս հանդեպ իր վստահության, մեր աշխատանքում՝ համբերատարության և հետևողականության համար։

Իմ երախտագետ զգացումներն եմ փոխանցում բոլոր այն ԶԼՄ պատասխանատուներին, խմբագիրներին ու լրագրողներին, ում հետ անցել եմ երկարուձիգ այս ճանապարհը՝ փորձելով Հայոց Եկեղեցու առաքելությունը, մերօրյա ծառայությունը, խնդիրներն ու ցավերը, հայ եկեղեցականին ավելի հասանելի ու ըմբռնելի դարձնելու մեր հասարակությանը, հանրահռչակել քրիստոնեականը։ Միշտ չէ, որ ունեցել ենք նույն հայացքները երևույթների վերաբերյալ, սակայն դա բնավ չի խոչընդոտել, որ մեր հարաբերություններում լինենք շիտակ ու ազնիվ, գործակցենք փոխվստահության և հարգանքի մթնոլորտում, գտնենք աշխարհիկի ու հոգևորի ներդաշնակեցման ուղին։ Պատրաստակամ եմ շարունակելու օգտակար լինել հոգևոր կյանքի լուսաբանման հարցերում։

Այս դաշտում ծառայությունը ինձ պարգևել է նաև բազում ընկերներ ամենատարբեր ոլորտներում, որոնց հետ իմ հոգևոր կապն ու բարեկամությունը այլևս անխորտակելի է և անկասելիորեն հարստանում է կյանքիս նորանոր գեղեցիկ դրվագներով։

Շնորհակալ եմ մեր թեմակալ առաջնորդներին, իմ հոգևոր եղբայրներին ի Քրիստոս, Մայր Աթոռի և թեմերի աշխատակիցներին արդյունավետ համագործակցության և ի պայծառություն  մեր Սուրբ Եկեղեցու Տեղեկատվական համակարգի առաքելությանը նպաստելու պատրաստակամության համար։

Եվ  ի վերջո, իմ ջերմագին շնորհակալությունն եմ հայտնում Տեղեկատվական համակարգի բոլոր նախկին և ներկա լծակից եղբայրներին և քույրերին, որոնց նվիրումի, նախանձախնդրության և պատրաստակամության շնորհիվ հնարավոր դարձան տարիների բոլոր իրագործումներն այս անդաստանում, արդյունավորվեց մեր թիմային աշխատանքը։

Բարի ծառայություն եմ մաղթում Տեղեկատվական համակարգի նոր տնօրենին՝ հոգևոր եղբորս՝ Արժանապատիվ Տ․ Եսայի քահանա Արթենյանին»,-նշել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նոր Հայաստան. հակաեկեղեցական հիստերիա». Yerkir.am-ը ֆիլմ է պատրաստել
Նշվում է, որ ֆիլմը հիմնված է մաքուր փաստերի վրա։ «2018թ․-ից ՀՀ իշխանության…
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ