News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Պաշտպանի գլխավորությամբ այցելել են ԱՀ Մարտունի քաղաք և իրականացրել քաղաքացիների ընդունելություններ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիպումների ժամանակ քաղաքացիների իրավունքների պատշաճ իրացման համար Պաշտպանի և աշխատակազմի կողմից տրվել է իրավական խորհրդատվություն, որոշ հարցերի վերաբերյալ աշխատակազմում նախաձեռնվել են քննարկումներ։

Աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել նաև Մարտունու Նելսոն  Ստեփանյանի անվան թիվ 1 և Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 հիմնական դպրոցներ և հանդիպել դպրոցների տնօրինության, ուսուցչական անձնակազմերի և աշակերտների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսուցիչների աշխատանքային իրավունքների և երեխաների կրթական իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների՝ մասնավորապես՝ շենքային պայմանների, դպրոցներում սանիտարահիգենիկ իրավիճակի, դասապրոցեսներիի հետ կապված  հարցեր։

Ուսումնասիրությունների և առանձնազրույցների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը արձանագրել է որոշ համակարգային հիմնախնդիրներ ու անհատական բողոքներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանը իր իրավասությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ է ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:

Այցի ընթացքում արձանագրված խնդիրների, իրավունքների պաշտպանության ընդհանուր իրավիճակի և շրջանում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերյալ Պաշտպանը քննարկում է ունեցել նաև ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի հետ։

Գեղամ Ստեփանյանը մշտադիտարկման այց է կատարել նաև ԱՀ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժին, ծանոթացել ձերբակալված անձանց պահման պայմաններին։ Արձանագրվել են պահման պայմանների հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են ձերբակալված անձանց՝ ԱՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքների պաշտպանությանը։ Արձանագրված խնդիրներն ու առկա պայմանների բարելավման ուղղությամբ Պաշտպանի առաջարկները ուղարկվելու են ԱՀ ներքին գործերի նախարարություն։

Նման ձևաչափով այցեր են նախատեսվում նաև Արցախի Հանրապետության այլ համայնքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ