News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան եւ Իսպանիան Եվրոպային կոչ են արել համակարգված արձագանքել էներգակիրների համաշխարհային գների աճին` բնակչության ամենաաղքատ շերտերին եւ ընկերությունների մրցունակությունը պաշտպանելու համար, ինչպես նաեւ՝ մինչեւ 2050 թվականը CO2-ի արտանետումները դադարեցնելու Եվրոպայի հավակնոտ ծրագիրը պաշտպանելու համար:

Եվրամիությունում գազի գները հասել են ռեկորդային առավելագույնի, քանի որ Ռուսաստանը՝ բլոկի հիմնական մատակարարը, խստորեն սահմանափակել է մատակարարումները:

«Մենք տեսնում ենք էներգակիրների գների աննախադեպ թռիչք»,- լրագրողներին ասել է Իսպանիայի ֆինանսների նախարար Նադյա Կալվինոն՝ Լյուքսեմբուրգում եվրոգոտու ֆինանսների նախարարների հետ բանակցություններ սկսելիս: «Սա այն խնդիրը չէ, որը մենք կարող ենք լուծել ազգային մակարդակով, մեզ անհրաժեշտ է համակարգված եվրոպական պատասխան»,- ասել է նա՝ հավելելով, որ իր երկիրը տարբերակների վերաբերյալ փաստաթուղթ է պատրաստել:

Նրա խոսքով, դրանցից մեկը գազի ռազմավարական եվրոպական պահուստի ստեղծումն է, որը կօգնի ԵՄ-ին ավելի ցածր գների շուրջ բանակցել, քան եթե նույն գնումները անհատապես կատարվեին:

«Պատվաստանյութի մատակարարման շուրջ բանակցությունների ընթացքում մենք իմացանք, որ ավելի ուժեղ ենք, երբ խոսում ենք միահամուռ»,- ասել է նա:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը կառաջարկի ավելի լավ կարգավորել գազի եվրոպական պաշարները եւ առանձնացնել էլեկտրաէներգիայի գինը գազի գներից՝ հօգուտ այն ԵՄ-ի յուրաքանչյուր երկրում արտադրության միջին արժեքի հետ կապելու:

«Եվրոպական էներգետիկ շուկան ունի մի հիմնական առավելություն՝ այն էներգիա է մատակարարում ամբողջ Եվրոպայում: Բայց այն ունի նաեւ մի լուրջ թերություն՝ էլեկտրաէներգիայի գների եւ գազի գների համապատասխանեցում»,- ասաց Լե Մերը:

Նա ընդգծել է, որ այս օղակն անարդյունավետ է եւ «փակուղի» է ստեղծում Եվրոպայի՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու համար: Նա նաեւ ասել է, որ քաղաքական գործիչները պետք է բացատրեն ընտրողներին, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը կհանգեցնի էներգիայի ծախսերի երկարաժամկետ բարձրացման: «Երկար տարիներ, այլ ոչ թե ամիսներ, մենք ստիպված կլինենք բախվել գների ավելի բարձր մակարդակի, քանի որ ավելի շատ էլեկտրաէներգիայի կարիք կա, եւ կա կապ էլեկտրաէներգիայի եւ գազի միջեւ»,- ասել է Լե Մերը: «Անհրաժեշտ է նաեւ ավելի շատ ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի եւ, հնարավոր է, ատոմակայանների մեջ: Սա նշանակում է, որ մեծ գումարներ կարող են պահանջվել»:

Նրա խոսքով՝ էներգակիրների գների երկարաժամկետ աճի խնդրի լուծումը «առաջիկա տարիներին հիմնական քաղաքական խնդիրներից մեկը կդառնա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ