News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Յունիբանկի պատվիրակությունն այցելել է հոկտեմբերի 4-8-ը Մոսկվայում անցկացվող միջազգային «АГРОПРОДМАШ» ցուցահանդեսին:

«АГРОПРОДМАШ»-ը սննդարդյունաբերության նորարարությունները ներկայացնելու կարևորագույն հարթակ է: Ցուցահանդեսին մասնակցում են 739 ընկերություններ Եվրոպայի և Ասիայի 29 երկրներից:

«Աջակցելով գյուղատնտեսության ոլորտում փոքր և միջին բիզնեսին, մենք ուշադիր ուսումնասիրում ենք աշխարհի ձեռքբերումները, որոնք նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը: Դա մեզ օգնում է ավելի լավ հասկանալ ֆերմերների կարիքները և զարգացնել բանկային այն ծառայությունները, որոնք օգնում են մեր հաճախորդներին իրենց բիզնեսը հասցնել նոր մակարդակի»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեջ մեծ դեր է խաղում ճիշտ ժամանակին և մատչելի վարկավորումը: Յունիբանկն փոքր և միջին գյուղատնտեսական բիզնեսին առաջարկում է վարկեր ՀՀ դրամով՝  մինչև 5 տարի ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով: Այդ միջոցներով բանկի հաճախորդները ձեռք են բերում հողատարածքներ, տեխնիկա և անասուններ, կառուցում են ջերմոցներ, այգիներ հիմնում: Ֆինանսական աջակցություն կարող են ստանալ և իրավաբանական անձինք, և անհատ ձեռներեցները:

«Մենք ձգտում ենք, որ ֆերմերները մեր աջակցությամբ կարողանան ընդլայնել իրենց տնտեսությունն ու բարձրացնել դրա եկամտաբերությունը: Մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսությունը շարժվում է թվայնացման և ռոբոտատեխնիկայի ուղղությամբ: Խոշորագույն մասնագիտացված ցուցահանդես այցելելը լավ հնարավորություն է հանդիպելու ոլորտի փորձագետներին, ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին, որոնք արդիական են մեր հաճախորդների համար»,- ասաց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ